կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-24 15:45
Սպորտ

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մարզական հավաք կանցկացնի

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը  մարզական հավաք կանցկացնի
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը շարունակում է նախապատրաստվել հոկտեմբերի 23-ից 30-ը Հայաստանում կայանալիք Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2013/2014 առաջնության որակավորման փուլի 7-րդ խմբի մրցաշարին: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքականների բաժինը, մեր հավաքականը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքի շրջանակներում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կանցկացնի նաև ընկերական հանդիպումներ Վրաստանի իրենց հասակակիցների հետ: Հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 28-ին և 30-ին՝ ժամը 14:00-ին, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. 

Դարպասապահներ 

Սուրեն Ալոյան, «Բանանց» 
Մայիս Դոլմազյան, «Փյունիկ» 
Վարդան Վարդանյան, «Փյունիկ» 

Պաշտպաններ 

Հակոբ Հակոբյան, «Բանանց» 
Արմեն Միքաելյան, «Փյունիկ» 
Դավիթ Տերտերյան, «Փյունիկ» 
Արթուր Քարտաշյան, «Փյունիկ» 
Արթուր Օբուխով, «Մետալիստ» Խարկով, Ուկրաինա
Նարեկ Պետրոսյան, «Անդերլեխտ», Բելգիա
Գառնիկ Հովակիմյան, «Բանանց» 
Արման Խաչատրյան, «Բանանց» 
Սամվել Իգիթյան, «Բանանց» 

Կիսապաշտպաններ 

Վոլոդյա Բաբայան, «Բանանց» 
Էմիլ Եղիազարյան, «Բանանց» 
Հովհաննես Իլանգյոզյան, «Բանանց» 
Հովաննես Փանոսյան, «Բանանց» 
Վահագն Հայրապետյան, «Փյունիկ» 
Սամվել Խաչիկյան, «Փյունիկ» 
Հովհաննես Պողոսյան, «Փյունիկ» 
Հայկ Գալստյան, «Միկա» 
Դավիթ Մարտիրոսյան, «Զենիթ», Ռուսաստան
Միխաիլ Մարտիրոսյան, ԲԿՄԱ, Ռուսաստան

Հարձակվողներ 

Ռաֆայել Դարբինյան, «Բանանց» 
Ռոբերտ Մինասյան, «Փյունիկ» 
Տիգրան Ղազարյան, «Բանանց»