Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդը» գրում է . «ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշում է կայացրել կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ ձեւավորելու մասին: Այս անգամ, սակայն, հոգաբարձուների խորհրդի ղեկավարը ոչ թե անձամբ Տիգրան Սարգսյանն է, այլ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը: Խորհրդի կազմում ընդգրկված են երրորդ էշելոնի պաշտոնյաներ` ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետի տեղակալ Ա. Ջհանգիրյանը, սոցիալական ապահովության ծառայության պետի առաջին տեղակալ Ա. Սաիյանը, ԿԲ խորհրդի անդամ Ա. Դարբինյանն ու «Հայաստանի կենտրոնական դեպոզիտ» ԲԲԸ տնօրեն Վ. Ստեփանյանը: Կարճ ասած` վարչապետի շրջապատի անձինք»: