Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ-ում քննարկվում էր պարտադիր կուտակային կենսաթոշակային երաշխիքային հիմնադրամը շահութահարկից ազատելու մասին հարցը: ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ քննարկվող հարցը վերաբերում է այն համակարգին, որի շուրջ երկխոսության առաջարկը մերժվեց քաղաքական մեծամասնության թեթև ձեռքով: Նա հարց ուղղեց` կառավարությունը օրենքների փաթեթը ներկայացնելիս ինչո՞ւ չէր մտածում, որ օրենքի կիրառման պահից առաջ կուտակային ֆոնդերը ձևավորված չեն լինի, կառավարիչները ներդրումներ արած չեն լինի:
«Ֆոնդերը չկան, բայց երաշխիքային հիմնադրամը ստեղծված է, ո՞ւմ հաշվին: Ստացվում է, որ երաշխիքային հիմնադրամը գործում է, ներդրումներ է անում` անկախ քաղաքացիների մասնակցությունից, և մենք հիմա նրան արտոնություններ ենք տալիս` ազատելով շահութահարկից»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ակնարկի տեսքով արձագանքեց, թե քաղաքական մեծամասնությունը երբեք չի մերժում երկխոսության առաջարկը, պարզապես ամեն մեկն ունի իր կարծիքը. «Մենք միշտ պատրաստ ենք երկխոսության, բայց մենք ունենք մեր կարծիքը, դուք ունեք ձեր կարծիքը»:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենք ոչ թե պարտադրել են երկխոսություն, այլ առաջարկել, բայց դա չի ընդունվել:
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, արձագանքելով Արծվիկ Մինասյանի հարցին, նշեց, որ երաշխիքային հիմնադրամը ստեղծելու է մեղմելու և փոխհատուցման մեխանիզմ բացասական ու աննախադեպ իրավիճակների դեպքում, որպեսզի քաղաքացիների մասնահատումները չկորչեն:
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, իր հերթին պատասխանելով Արծվիկ Մինասյանի հարցին, նշեց, որ կենսաթոշակային ֆոնդերը ձևավորված են, կառավարիչները ունեն լիազորություններ, ունեն գույք, կան տնօրեններ, ամեն ինչ գնում է իր հունով, և մինչև հունվարի 1-ը որևէ խնդիր չի լինելու:
Նա նշեց, որ օրենքի դրույթը` շահութահարկից ազատելը, չի վերաբերում կուտակվող կենսաթոշակներին, այլ երաշխիքային հիմնադրամին, որը պետական հիմնադրամ է լինելու: Ինչ վերաբերում է վճարումներին, նախարարի խոսքով, երկու կառավարիչները լիցենզիա ստանալու պահից վճարել են 15-ական միլիոն դրամ, որից հետո վճարելու են իրենց ակտիվների 0,02 տոկոսը, և հենց այդ գումարներն ազատվելու են շահութահարկից: