|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ամիսներ առաջ «Թուրքիայի ձայն» հաղորդաշարում ոչ միայն իր ձայնով, այլ նաև «երկար» զգեստով և չափազանց «ինքնավստահ» պահվածքով բոլորին հմայած ադրբեջանցի երգչուհին, երեկ նույն արագությամբ «հմայեց» ոչ միայն ժյուրիի անդամներին, այլ նաև` հանդիսատեսին:
Ժյուրիի անդամ Էբրու Գյունդեշի խմբում մրցող ադրբեջանցի Թուչե Գենդիգելենը կատարել է «Euphoria» երգը: Նա երգի կատարման ընթաքում փորձել է ինքնագլուխ փոփոխություններ կատարել` երգը ամբողջովին այլ` անհասկանալի լեզվով երգելով: Գենդիգելենին հաջողվել է ծափահարությունների արժանանալ, սակայն նրա` մինչև վերջ մրցելու և Թուրքիայի ձայնը դառնալու հույսերը, ավա~ղ, ի չիք եղան, երբ Գյունդեշը որոշեց նրա մրցակցի հետ շարունակել իր «ճանապարհորդությունը»:
Դե, բոլորիս հայտնի է, թե ադրբեջանցիները որքա~ն «համարձակ» են եղել, բայց թող չմոռանան`համարձակից էլ ավելի համարձակները կան: