կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-27 00:20
Առանց Կատեգորիա

Պոլսահայ տղան դուրս մնաց ''Թուրքիայի ձայն''-ից. (տեսանյութ)

Պոլսահայ տղան դուրս մնաց ''Թուրքիայի ձայն''-ից. (տեսանյութ)

Թուրքիայի Star TV-ով հեռարձակվող «Թուրքիայի ձայնը» հաղորդաշարից այսօր դուրս մնաց պոլսահայ Ջորջ Շեքերը: Նա ելույթ ունեցավ երկու մասնակից ընկերների հետ` կատարելով Աժդա Փեքքանի «Վերջին ճանապարհորդ» երգը:

 

Ժյուրիի անդամ Էբրու Գյունդեշը ընտրեց մասնակիցներից Սոյհան Բիլգերին:

 

Նշենք, որ ժյուրիի մյուս անդամները իրավունք ունեն մրցույթից դուրս մնացած մասնակցին վերցնել իրենց խումբը և շարունակել մրցույթը, սակայն մեկ շաբաթ առաջ Ջորջին` իրենց խումբ բերելու համար հազար ու մի ջանք գործադրած ժյուրիի անդամներից ոչ մեկ նրան չվերցրեց:

 

Հիշեցնենք, որ նախորդ ելույթի ժամանակ, երբ ժյուրիի անդամները հարցրել էին` հասկանալի է, որ հայրդ թուրք է, երևի մայրդ է օտարազգի, Ջորջը պատասխանել էր. «Ո'չ, մայրս էլ, հայրս էլ թուրքահպատակ են, ես հայ եմ»: