կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-10 15:02
Քաղաքական

Ռոբերտ Քոչարյանը կարող, ինքնավստահ, ուժեղ քաղաքական գործիչ է․ Կիրո Մանոյանը՝ առաջիկա ընտրությունների մասին

Շատ կարեւոր է, որ 2018 թ․-ին ձեռք բերած ինքնավստահությունը ժողովուրդը գործադրի՝  այս անգամ ընտրելով ճիշտ իշխանություն․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ  Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի  պատասխանատու Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով առաջիկայում սպասվելիք խորհրդարանական ընտրություններին։

Մանոյանը շեշտում է՝ որպեսզի երկիրն այս վիճակից դուրս գա, ժողովուրդը պետք է ընտրի այն անձանց, որոնց գործն արդեն տեսել է։ «Լավագույնը կլինի Դաշնակցություն-Ռոբերտ Քոչարյան--«Վերածնվող Հայաստան» դաշինքը։ Հայաստանի ամենախոցելի տարածքը գործող իշխանությունների սխալների պատճառով հենց Սյունիքն է։ «Վերածնվող Հայաստանը» հիմնականում Սյունիքը ներկայացնող քաղաքական ուժ է։ Դաշնակցությունը, ստեղծելով Հայաստանի Հանրապետությունը,  երեսուն տարվա իր պատմությամբ ցույց է տվել, որ միշտ եղել է պետականության կողքին, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ որպես Արցախի եւ Հայաստանի Հանրապետության  նախագահ, կարող, ինքնավստահ, ուժեղ քաղաքական գործիչ է, եւ երկիրն այս վիճակից դուրս բերելու բոլոր տվյալներն ունի»,- ասաց նա։

Մանոյանի կարծիքով՝ ընտրություններին Փաշինյանի իշխանությունը գործի կդնի վարչական ռեսուրսները, բայց դա չի ունենա մեծ արդյունք։ «Սկսած դատարանները շրջափակելուց մինչեւ մարտի 1-ի հանրահավաքը՝ իշխանությունները փորձեցին գործի դնել վարչական լծակները։ Ընտրությունների վրա դա ազդեցություն կունենա նվազագույն չափով, քանի որ ժողովուրդն արդեն գտնվում է քաղաքական բարձր մակարդակի վրա»,- նշեց Մանոյանը։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լիանա Սարգսյան