Փոխարժեքներ
03 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.46 |
EUR | ⚊ | € 453.47 |
RUB | ⚊ | ₽ 4.8889 |
GBP | ⚊ | £ 525.21 |
GEL | ⚊ | ₾ 141.43 |
Երդման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում Երեւանի վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձավ Փակ շուկայի խնդրին: Նա հայտարարեց, որ արդեն «քանդման աշխատանքները սկսել են, եւ բոլորի աչքի առջեւ է դա իրականացվում»:
«Ինձ թվում է` մոտակա ժամանակներս ավարտին կհասցնենք»,- նշեց քաղաքապետը, բայցեւ հիշեցրեց, որ քանդման աշխատանքների համար կա ընթացակարգ: Օրենքով սահմանված կարգով պետք է արձանագրություն կազմվի, նոր քայլեր ձեռնարկվեն: «Մինչեւ վարչական արձանագրությունը չկազմվի, վարչական որոշումը չլինի, մենք իրավասու չենք քանդման աշխատանքներ իրականացնել: Ես բոլորիդ վստահեցնում եմ, որ այնտեղ բազմաբնակարան շենք չի կառուցվելու: Փակ շուկան վերականգնվելու եւ գործելու է որպես շուկա, որը պատմամշակութային տարածք է»,- հայտարարեց Տարոն Մարգարյանը:
Նա նաեւ վստահեցրեց, որ պետք չէ անհանգստանալ Հանրապետության հրապարակի վերակառուցման համար: «Ես վստահեցնում եմ, որ եթե այնտեղ լիներ մտահոգություն, ես կարգելեի դա»,- ընդգծեց Տարոն Մարգարյանը: