|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Թուրքիան գլխավորել է ամենաշատ բանտարկված լրագրողներ ունեցող երկրների ցուցակը: Նրան հաջորդում են Իրանն ու Չինաստանը. հայտնում է cihan.com-ը:
Ըստ Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեի զեկույցի` 2013 թիվը լրագրողների համար «երկրորդ վատագույն տարին է»: Փաստաթղթի համաձայն` աշխարհում կա 211 բանտարկված լրագրող:
Թուրքիան, Իրանն ու Չինաստանը ճանաչվել են լրագրողների դեմ «անհանդուրժող» վերաբերմունք ունեցող երկրներ, որտեղ լրագրողները կառավարությանը դեմ լինելու մեղադրանքով են բանտարկված:
Ըստ զեկույցի` Թուրքիայում բանտարկված լրագրողների թիվը հասնում է 40-ի, Իրանում` 35-ի, Սիրիայում` 12-ի, ընդ որում` 2013 թվականին Սիրիայում կորած լրագրողների թիվը եղել է 30-ը:
Ուշագրավ է զեկույցում տեղ գտած մի այլ տվյալ` աշխարհում բանտարկված լրագրողներից 124-ը դատապարտվել են կառավարության տապալման և կառավարության դեմ ահաբեկչության փորձ իրականացնելու մեղադրանքով: