Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեսակետ կա, որ թուրք-իսրայելական հարաբերությունների սրացումը կարող է հանգեցնել նրան, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Սակայն այս տեսակետը դեռեւս չի հիմնավորվում, քանզի ամեն ինչ կախված է հետագա զարգացումներից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` հավելելով, թե անկախ ամեն ինչից, Ցեղասպանության խնդիրը շահարկման առակա դարձնելու իրավունք ոչ ոք չունի:
Նրա խոսքերով` ներկայումս Թուրքիայում ամեն օր բախումներ են լինում հարեւան պետությունների հետ` հակառակ այն բանի, որ Թուրքիան հայտարարում է, թե «զրո խնդիրներ» ունի հարեւանների հետ:
«Հարեւանների հետ «զրո խնդիրներ» ունենալը կեղծ կատեգորիա է, քանի որ Թուրքիան ոչ միայն Հայաստանի, այլեւ մյուս հարեւան պետությունների հետ լավ հարաբերություններ չունի: Նա խնդիրներ ունի Հայաստանի, Սիրիայի, Իսրայելի, Բուլղարիայի, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ»,- ասաց Ռ. Մելքոնյանը:
Թուրքագետը նշեց, որ թուրք-իսրայելական հարաբերությունների ամենազարգացած մակարդակը ռազմական համագործակցությունն էր: Եվ Թուրքիան, սառեցնելով ռազմական պայմանագրերը Իսրայելի հետ, թուրք-իսրայելական հարաբերությունները հասցրեց մինիմումի. «Թուրքիայի կողմից սա կարելի է զոհողություն համարել, բայց այն պետք է արդարացված լինի նրա համար: Այս ամենի նպատակը իսլամական աշխարհում առաջատար դառնալն է»: