Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր պետք է մեկնարկեր Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը` նվիրված Ռոմանոս Մելիքյանի 130 եւ կոնսերվատորիայի 90-ամյակին, սակայն փառատոնի մեկնարկը հետաձգվում է:
Լրագրողների հետ զրույցում Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հոր մահված հետ է կապված համերգի հետաձգումը. փառատոնի մեկնարկը կտրվի հունվարի 23-ին:
Սաթյանը, կարեւորելով փառատոնի դերը հայ մշակութային կյանքում, նշեց, որ Կոմպոզիտորների միությունը պատրաստ ամեն կերպ աջակցել փառատոնին: «Միությունը կաջակցի նաեւ փառատոնի ծրագրում ընդգրկվելիք ստեղծագործությունների ընտրության հարցում, քանի որ շատ կարեւոր է ճիշտ ժամանակակից երաժշտություն մատուցելը»,- ասաց նա:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն էլ նշեց, որ փառատոնն արդեն հետաքրքիր պատմություն ունի, որը, ըստ նրա, 2014-ին ավելի հագեցած կլինի:
«2014-ին փառատոնի ֆորմատը մի քիչ կփոխվի` շատ հետաքրքիր մենակատարներ ենք հրավիրել եւ ծրագիր ընտրել: Փառատոնը զտում եւ ընտրում է այն կոմպոզիտորներին, որոնք մեր ժամանակակիցներն են: Մենք պետք է անընդմեջ կատարենք մեր ժամանակակիցների գործերը: Իսկ թե ո՞վ կմնա պատմության մեջ, պատմությունը կորոշի. պատմությունը պետք է սիրի կոմպոզիտորին, կատարողի գործը նրանց ստեղծագործությունները հնչեցնելն է»,- ասաց Սմբատյանը: