կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-10 12:40
Հասարակություն

Պետք է քայլեր արվեն, որպեսզի ժողովուրդը սիրի իր իշխանությանը, իսկ իշխանությունը՝ ժողովրդին

Պետք է քայլեր արվեն, որպեսզի ժողովուրդը սիրի իր իշխանությանը, իսկ իշխանությունը՝ ժողովրդին

Ժողովրդի և իշխանության միջև կարմիր գիծ կա, և հիմա պետք է քայլեր արվեն, որպեսզի ժողովուրդը սիրի իր իշխանությանը, իսկ իշխանությունը՝ ժողովրդին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը:

Նրա խոսքով՝ վերջին 10 տարիներն ավելի առաջադիմական էին, քան նախորդները, թեև իշխանության և ժողովրդի միջև անջրպետ առաջացավ: «Այժմ ՀՀ նախագահը, կառավարությունն ու ԱԺ-ն պետք է շատ լավ աշխատեն, քանի որ ժողովուրդը սպասում է դրան: Զգում եմ, որ լավ է լինելու, քանի որ սրանից վատ չի կարող լինել: Այսինքն՝ կուզենամ, որ լավ լինի, և կուզենամ խաբված չլինել. մեր ժողովուրդն իրավունք չունի խաբված լինելու: Ի՞նչն է պատճառը, որ մի բուռ երկիրը չեն կարողանում այնպես անել, որ իդեալական լինի: Մի փոքր տարածք է՝ մատդ դնես քարտեզի վրա, կվերանա, ինչո՞ւ այնպես չեն անում, որ մարդիկ լավ ապրեն, որ չթողնեն ու գնան երկրից»,- ասաց Առաքելյանը:

Նրա գնահատմամբ՝ այնպես չէ, որ առաջ չենք գնում, սակայն միլիմետրերով ենք առաջ գնում: Մյուս կողմից` քանդակագործը նշում է, որ պետք չէ մոռանալ, որ մոգական փայտիկ էլ չունենք՝ այնպես անենք, որ ամեն ինչ միանգամից լավ լինի: