|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը նույնպես արձագանքել է պոսլահայ մտավորական Սևան Նիշանյանի՝ բանտից փախուստին։
Հայտնի պատմաբանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պոլսահայ Սևան Նիշանյանը, ըստ իս՝ Թուրքիայի մեծագույն մտավորականներից մեկը, փախել է բանտից։ Նա դատապարտվել էր ավելի քան 16 տարվա ազատազրկման և բանտում էր 2014 թվականից։ Նա թունել չի փորել։ Նրան թույլատրվել էր լքել բանտը մեկ օրով, ինչը լինում է միայն երեք ամիսը մեկ։ Նա պարզապես չի վերադարձել»։
Աքչամը նաև մեջբերել է փախուստից հետո Նիշանյանի Ֆեյսբուքյան գրառումը, թե՝ «Թչնակը թռավ»։
«Այնպիսի աշխարհ ունենալու կարոտով, որտեղ բոլոր թռչուններն ազատ կլինեն»,-եզրափակել է Աքչամը։