|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել էր «Ռաուլ Վալենբերգ» միջազգային հիմնադրամի կողմից ի պատիվ ՀՀ նախագահի կազմակերպված ընդունելությանը, որին, հիմնադրամի ներկայացուցիչներից բացի, ներկա էին եղել շուրջ երկու տասնյակ կոնգրեսականներ, այդ թվում` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ջեքի Սփիերը, Ռոբերտ Դոլդը, Ջիմ Կոստան-Դեյվ Թրոթը, Դեյվիդ Վալադոն, Ջուդի Չուն և այլք, հայ համայնքի ազդեցիկ գործիչներ:
Հայոց ցեղասպանությունը ճանաչած և այդ ուղղությամբ աշխատանքներ տանող հայտնի պատմաբան Թաներ Աքչամը ևս ներկա է եղել ընդունելությանը: Նա սոցցանցի իր էջում վերահրապարակել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ընդունելության ժամանակ արված մի լուսանկար:
«Այս լուսանկարն ինձ ուղարկեց ընկերներիցս մեկը, որը նա տեսել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում: Գեղեցիկ նկար է»,- գրել է Թաներ Աքչամը:
