Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-06-06 11:39
Տարածաշրջան

90 տարվա ժխտման քաղաքականության զզվելի, էժանագին կրկնություն. Աքչամը՝ Թուրքիայի մասին

90 տարվա ժխտման քաղաքականության զզվելի, էժանագին կրկնություն. Աքչամը՝ Թուրքիայի մասին

Թուրք հայտնի պատմաբան Թանեք Աքչամը, ով բազում աշխատանքներ է իրականացրել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, անդրադարձել է Թուրքիայի համալսարաններից մեկում ավարտական քննության ժամանակ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսանողներին տրվող քննական հարցերին:

 

«Ակօս»-ին իր կարծիքը հայտնած պատմաբանն ասել է. «Չիմացա՝ ինչ ասել: Լաց լինել, թե` ծիծաղել՝ չկողմնորոշվեցի: Իրականում ծիծաղս էր գալիս, քանի որ որոշ հարցերի պատասխանների տարբերակները տարօրինակ էին: Օրինակ՝ «1915 թվականին Օսմանյան կայսրությունը բանակի և քաղաքացիների վրա հարձակված հայերին, որոնք համագործակցում էին Ռուսաստանի հետ, «տեղահանման օրենքով» տեղափոխել է Սիրիա: Այս ծրագրով Օսմանյան կայսրությունն իր ծրագրած ո՞ր նպատակներին է կարողացել հասնել» հարցին պատասխանի 3 տարբերակ են ներկայացրել: Խելքը գլխին մարդը կհասկանա, որ նրանց տված տարբերակներից երեքն էլ ճիշտ են: Օրինակ՝ տարբերակ 1՝ «ներքին խաղաղություն ապահովել», այո, իթթիհատականները իրականում այդպես մտածեցին: Տարբերակ 2՝ «ամպրապնդել հայրենիքի պաշտպանությունը», այո, սրա մասին նույնպես մտածում էին: Տարբերակ 3՝ «կանխել հայերի մասնակցությունը կառավարմանը», այո, եթե մեկը փոքր-ինչ պատմությունից տեղյակ է, կհասկանա, որ բոլոր այս տարբերակները եղել են նրանց նպատակները»:

 

Անդրադառնալով նաև մյուս հարցերին, որոնք ևս նման «բառախաղեր» են ունեցել իրենց պատասխանների մեջ, Աքչամն ասել է. «Ի՞նչ եք ակնկալում, որ ասեմ: 90 տարվա ժխտման քաղաքականության զզվելի, էժանագին կրկնություն… Ափսոս, ափսոս այս երիտասարդներին, ափսոս այս երկրի ապագային… Պարզ ասեմ՝ կարծում եմ՝ առաջին հերթին այս երկիրը պետք է ազատել նմանատիպ «կրթողներից»: Այս գիտակցությամբ, այս մտածելակերպով մանկավարժներ ունեցող պետության հետ ոչ մի խնդիր լուծել չեք կարող…Ափսոս»: