|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱԺ ավանդական ճեպազրույցում լրագրողները ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքվեցին, թե կարելի՞ է հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց արձանագրել` Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի` Հայաստան կատարելիք այցով պայմանավորված:
«Թուրքիայի ցանկացած խոսք կեղծ է: Պարզ է, որ պիտի փորձի իրեն ավելի դեմոկրատ ցույց տալ` հարևանների հետ կապված, բայց ես արդյունքներ չեմ ակնկալում նրա այցից»,- հայտարարեց Սահակյանը:
Լրագրողները հետաքրքվեցին` նախատեսվո՞ւմ են հանդիպումներ Դավութօղլուի հետ: Պատգամավորը պատասխանեց, որ նման քննարկումներ ու պայմանավորվածություններ չկան: