|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանում է ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը: Նա հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Նալբանդյանի հետ: Նուլանդը այցելել է նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Լրագրողները հարց ուղղեցին նրան հայ-թուրքական արձանագրությունների մասին` շեշտելով, որ ՀՀ նախագահը հետ է կանչել դրանք ԱԺ-ից, ուստի կարո՞ղ ենք ասել, որ գործընթացն ավարտված է, թե՞ կարող են լինել այլ գործընթացներ:
Նուլանդը պատասխանեց. «Մենք հավատացած ենք, որ Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր է տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար, և մենք խթանենք այդ կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր ջանք: Կարևոր է, որ Հայաստանը դուրս չի եկել այդ գործընթացից»:
Հարցին, թե ինչպե՞ս կանվանի իր այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Նուլանդը պատասխանեց. «Շատ հուզիչ պահեր եղան 1915թ-ի հուշահամալիրում, դա իմ այցի կարևոր մասն էր»: