|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակի առթիվ Ռուսաստանի Առաջին ալիքը հունվարի 23-ին նրա վաստակի և ստեղծագործական ուղու մասին վավերագրական ֆիլմ կցուցադրի. հաղորդում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։
Ֆիլմի նկարահանումներին մասնակցել են Առնո Բաբաջանյանի որդին՝ Արայիկ Բաբաջանյանը, կոմպոզիտոր Մելիք Մավիսակալյանը, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, պատմաբան-երաժշտագետ և Առնո Բաբաջանյանի ընկեր Նամի Միկոյանը, Լև Լեշչենկոն, Լարիսա Դոլինան, Լյուբով Կազարնովսկայան, Վլադիմիր Պրեսնյակովը, Եկատերինա Ռոժդեստվենսկայան, Ռոբերտ Ամիրխանյանը, Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, Արթուր Իսպիրյանը և այլք։
Ֆիլմի նկարահանումներին մասնակցել են նաև «Հայասա» կրթամշակութային պորտալը, «Ժառանգություն և առաջադիմություն» հիմնադրամը, «Գործընկեր-ֆիլմ» կինոընկերությունը, National Cinema Center of Armenia ՊՈԱԿ-ը: