կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-08 10:02
Քաղաքական

ՈՒՂԻՂ․ «Դիմադրություն» շարժման ավտոերթը դեպի Գյումրի՝ հանրահավաքի

Աշտարակի խճուղուց մեկնարկեց «Դիմադրություն» շարժման ավտոերթը դեպի Գյումրի։ Հայաստանի երկրորդ քաղաքում ժամը 13։00-ին նախատեսված է հանրահավաք։ Հայաստանի ու Արցախի դրոշներով, ռազմահայրենասիրական երգերի ուղեկցությամբ ավտոշարասյունով խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերը, Փաշինյանի հրաժարականի պահանջին միացած բազմաթիվ քաղաքացիներ կմասնակցեն Գյումրիում կեսօրին կայանալիք հանրահավաքին։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք չի լինի, փոխարենը՝ արցախյան բարիքների հյուրասիրություն է լինելու։ Վաղը մեծ հանրահավաք կկայանա՝ մայիսյան եռատոնի կապակցությամբ։

Մամիջանյանը նշեց, որ եթե մինչև հաղթանակը հասցնեն, ապա այցեր կլինեն նաև մյուս մարզեր։

Հիշեցնենք, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։