կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-28 16:05
Իրավական

Մի ավիատոմսի պատմություն

Մի ավիատոմսի պատմություն

Նոյեմբերի 25-ին` ժամը 23.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում մի ընկերության տնօրենից հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի սկզբին Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն ուղևորվելու 18 տոմս ձեռք բերելու համար Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 7 հասցեում ավիատոմսերի վաճառքով զբաղվող Վիկտորյա Մ.-ին փոխանցել է մոտ 12.000.000 դրամ, սակայն նա տոմսեր վաճառող ընկերությանը վճարել է 3.200.000 դրամը, իսկ մնացած գումարը` յուրացրել:

 

Փաստի առթիվ 26.11.2013 թ. Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ: Վիկտորյա Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի մարզական պատվիրակությունը պետք է մեկներ Բրազիլիա՝ մասնակցելու Դպրոցականների համաշխարհային օլիմպիական խաղերին: Օդանավակայանում Հայաստանի մարզական պատվիրակությունը բախվել է դաժան իրականությանը: Պարզվել է, որ մարզիկները, մարզիչները, պատվիրակության ղեկավարները օդանավի տոմս չունեն:

 


7or.am-ի տեղեկություններով՝ երեխաների մեկնելը  կազմակերպել  են Արմեն Աշոտյանն ու Յուրի Վարդանյանը: Ըստ կայքի` ավիատոմսերի գնման մրցույթը շահել է մի նորահայտ կազմակերպություն, որը ակնհայտ կեղծ հայտ է ներկայացրել` կասկածելի էժան գներ առաջարկելով Երևանից Բրազիլիա ինքնաթիռային երթուղու համար։ Գործարքի գումարը կազմել է շուրջ 15 միլիոն դրամ։ Գումարը փոխանցվել է ավիատոմս վաճառող այդ կազմակերպությանը, որը նույնիսկ կայքէջ չունի։ Միայն օդանավակայանում են մարդիկ իմացել, որ իրենց ձեռքի տոմսերը կեղծ են և իրենք չեն կարող մեկնել Բրազիլիա։