Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` ժամը 15:00-ին, ԿԸՀ-ն նիստ է գումարելու, որի ընթացքում կազմվելու է արձանագրություն ՕԵԿ ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարեցրած պատգամավոր Խաչիկ Հարությունյանի մանդատը ՕԵԿ ընտրական ցուցակի հերթական թեկնածու Լևոն Դոխոլյանին հանձնելու վերաբերյալ: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը վայր էր դրել իր պատգամավորական մանդատն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Լեւոն Դոխոլյանը ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի քրոջ ամուսինն է, եւ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի` մտերիմները նրան ճանաչում են որպես «Քույրիկ Լեւոն»: