Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօրվա նիստում մերժեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը՝ խմբակցությանը լրացուցիչ մանդատ տալու վերաբերյալ:
ԿԸՀ-ի կողմից մանդատների բաշխումը տեղի է ունենում մեկ անգամ՝ ընտրության արդյունքներն ամփոփելու ժամանակ, նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Ընտրության արդյունքներն ամփոփվել են ու բաշխվել են մանդատները, դրանից հետո այլ անձի մանդատ տրամադրելու գործառույթ ԿԸՀ-ն կարող է իրականացնել բացառապես թափուր մանդատ առաջանալու դեպքում»,-ասաց Մուկուչյանը:
Ինչ վերաբերում է ԼՀԿ ներկայացուցչ Դավիթ Խաժակյանի պնդմանը, որ հարցը կարող է լուծվել պատգամավոր Արման Բաբաջանյանին մանդատից զրկելու միջոցով, Տիգրան Մուկուչյանը ասաց, որ ԿԸՀ-ն պատգամավորին մանդատից զրկելու լիազորություն չունի:
Նշենք, որ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել էր ԿԸՀ, որպեսզի «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը տրամադրվի մեկ լրացուցիչ մանդատ, քանի որ ԼՀԿ պատգամավորներից մեկը՝ Արման Բաբաջանյանը դուրս է եկել խմբակցությունից եւ խմբակցության մանդատները 18-ից դարձել են 17: