Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Իմ քայլը» դաշինքն Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում կստանա պատգամավորի 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։ «Իմ քայլի» չորս մանդատը կստանա Հայաստանի եզդի, ռուս, ասուրի և քուրդ ազգային փոքրամասնությունների 1-ական ներկայացուցիչ։ Համապատասխան որոշումը հաստավել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեկտեմբերի 16-ի նիստում։ Ընդ որում, «Իմ քայլի» 42-ական պատգամավոր ընտրվել են համապետական և տարածքային ընտրական ցուցակներով, ԲՀԿ-ի դեպքում՝ 13-ական, և ԼՀԿ-ի դեպքում՝ 9-ական։
Մեկ այլ որոշմամբ հանձնաժողովը որոշում է ընդունել վերոնշյալ ընտրությունների արդյունքների վերաբերյալ՝ նշելով, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա»։