Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Խորենացի փողոցում գտնվող «Ոսկու աշխարհ» շուկայում իրավիճակը երեկ խիստ լարված էր. այստեղ վաճառք իրականացնող մարդիկ 2 միլիոն դրամի չափով տուգանվել են, մինչդեռ նրանց ամբողջ ապրանքի գինը հազիվ մեկ միլիոն է կազմում։
«Արդեն վարժվել ենք, որ ոսկին վաճառքի հանելու համար փաստաթղթերի բացակայության կամ նմանատիպ այլ խնդիրների համար տուգանում են, բայց այս անգամ ստուգողները նոր բան են մտածել»,- ասում է Լիլիթը, ով 5 տարի զբաղվում է ոսկու առեւտրով։ Առեւտրականների խոսքով՝ երեկ ստուգողներն սկսել են մանրակրկիտ ուսումնասիրել ոսկու հարգի մասին նշումը, որը վրա խփված «Սասունցի Դավիթ» նշանն է, եթե այն մի փոքր լավ չի երեւում, կամ ինչ-որ բան այդ նշանում թերի է, ապա վաճառողն անմիջապես տուգանվում է։ «Մի կտորի համար տուգանում են 50 հազար դրամ, սակայն ստուգումների ընթացքում տուգանքը հասել է 2 միլիոն 800 հազար դրամի»,- «Հրապարակին» ասել է մեկ այլ աշխատակից՝ Ալվինա Մուրադյանը։
հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում: