Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թեև գործողության մեջ են մտել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը եւ օրենքին կից ներկայացված օրենքների փաթեթը, որով որոշ դեպքերում վարորդները տուգանվելու փոխարեն նախազգուշացվելու են, սակայն «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները շարունակում են բարձրաձայնել իրենց դժգոհությունների մասին: Նրանք պահանջում են համակարգային փոփոխություններ` բողոքելով, որ օրենքի փոփոխությունն ընդունվել է միակողմանիորեն ճանապարհային ոստիկանության ու արդարադատության նախարարության կողմից: Նրանց խոսքով` եթե մի գործի մեջ կա ձեռնարկատիրություն և սուբյեկտիվիզմ, դա սխալ գործընթաց է, իսկ արդարադատության նախարարությունը շահագրգիռ կողմերին չի հրավիրել այդ օրենքը քննարկելու, և որ օրենքում կան բազմաթիվ բացեր: Նախաձեռնության անդամները պահանջում են հանել տեսախցիկները խաչմերուկներից և ապահովել կարգավորված երթևեկություն վարորդների համար, ինչը ենթադրում է թելադրող նշանների տեղադրում խաչմերուկներում: Ըստ այդմ` նախաձեռնության անդամները օրենքի թեթևակի փոփոխությունները համարում են «թոզ փչոցի», ուրիշ ոչինչ:
Նախաձեռնության անդամ Արման Սուլեյմանյանը կարծիք հայտնեց, որ գործընթացը բոլոր առումներով տապալված է` օրինակ բերելով մեկ դրվագ: «Երբ երեկ փոխոստիկանապետ Խաչատրյանի գրասենյակում էինք, աշխատակիցներից մեկը մտավ և հարցրեց. «Ռուսական համարները կարո՞ւմ ենք տուգանենք»: Փոխոստիկանապետն էլ ասաց` ոչ: Սրանով ամեն ինչ ասված է: Չի կարելի ստեղծել մի համակարգ, որը հայկական համարներին պատժում է, ռուսական համարներին` ոչ: Եվ պետք է ազնվություն ունենալ ու հայտարարել, որ Հայաստանում օրենքը խախտելու համար պատժվում են միայն հայերը և հայկական համարները: Ուստի եթե օրենքի փոփոխությունները չեն կիրառվում բոլոր վարորդների համար, այն խեղկատակության է վերածվում»,- ասաց Արման Սուլեյմանյանը` հավելելով, որ հիմա բոլորը ջանում են վարել ռուսական համարներով մեքենաներ և համարձակորեն խախտումներ են իրականացնում, որովհետև չեն տուգանվում:
Ինչ վերաբերում է կարմիր գծերին, Արման Սուլեյմանյանը նշեց, որ «Փարկինգ Սիթի» ընկերությունը տուրք է սահմանել, ինչը ենթադրում է ծառայության մատուցում: Սակայն «Փարկինգ Սիթի» ծառայությունը ոչ մի կարգի ծառայություն չի մատուցում վարորդներին: