|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին Լոս Անջելեսում այցելել է Հայ օգնության միության Արեւմտյան ԱՄՆ-ի շրջանային վարչություն եւ հանդիպում ունեցել կազմակերպության ներկայացուցիչների հետ` ատենապետուհի Վիկի Մարաշլյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախ-Սփյուռք հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ՀՕՄ-ուհիներին Արցախին մշտապես սատարելու, համահայկական տարբեր ծրագրերին ակտիվորեն մասնակցելու համար: