|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծված պարետատան անդամների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն եւ քննարկել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումները: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։
Նախագահ Սահակյանը հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Խորհրդակցությանը ներկա էին պարետ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: