| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին Վաշինգտոնում այցելել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտե (ԱՀԱԿ), հանդիպել կառույցի ղեկավար կազմի եւ աշխատակիցների հետ:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ԱՀԱԿ-ի աշխատանքը ազգային տարբեր խնդիրների լուծման գործում՝ երախտագիտություն հայտնելով Արցախին վերաբերող հարցերը մշտապես հատուկ ուշադրության կենտրոնում պահելու համար:
Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի հետ սերտ փոխգործակցությունը միմիայն կամրապնդվի՝ օրինակելի որակելով կազմակերպության ազգանվեր գործունեությունը:
Նույն օրը Արցախի Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել ՀՅԴ Արեւելյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ղեկավար կազմի հետ: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը, ԱՄՆ-Արցախ կապերի զարգացմանն ու խորացմանը վերաբերող տարբեր հարցեր:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել ՀՅԴ Արեւելյան Ամերիկայի կառույցի գործունեությունը՝ ուղղված Արցախին սատարմանը, համազգային կարեւորագույն խնդիրների լուծմանը, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը` հույս հայտնելով, որ ապագայում եւս աշխատանքները կշարունակվեն նույն եռանդով եւ արդյունավետությամբ: