|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հոկտեմբերի 8-ին ՀՅԴ Արցախի «Նիկոլ Դուման» կենտրոնում ՀՅԴ Արցախի ԿԿ-ն ընդունել է Հայ օգնության ԱՄՆ Արևմտյան շրջանի շրջանային վարչության ներկայացուցիչներին:
ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը, ողջունելով ՀՕՄ-ուհիների այցը, կարևորել է Արցախի համար դժվար ժամանակներում ՀՕՄ-ի աշխարհասփյուռ կառույցների նյութական ու բարոյական աջակցությունը, Արցախում տարիներ շարունակ իրականացվող բարեգործական ծրագրերը:
«Ապառաժ»-ի հետ զրույցում ՀՕՄ-ի ԱՄՆ Արևմտյան շրջանի շրջանային վարչության ատենապետուհի Սիլվա Փոլատյանը նշել է, որ առաջին անգամ է այցելում Արցախ։ Շրջանային վարչության այցի նպատակն է ծանոթանալ Արցախում տիրող իրավիճակին և հնարավորության սահմաններում օգնել կարիքի մեջ գտնվողներին։ Արցախ այցելության ընթացքում Նախատեսվում են այցելություններ ՀՕՄ -ի Սոսե մանկապարտեզներ, Արցախի մի շարք համայնքներ։
Հանդիպմանը ներկա էին ՀՅԴ ԿԿ-ի անդամ Ալյոնա Գրիգորյանն ու ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհի Լիլիթ Մարտիրոսյանը:
aparaj.am