|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակներ է ուղարկել ՀՀ մարզպետներին, Երևանի քաղաքապետին և ԿԳՆ ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրեններին, որում, մասնավորապես, նշվում է, որ նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում անցկացվող միջոցառումների ընթացքում տարբեր կազմակերպությունների կողմից տարածվում են ուսումնական գրականություն, ուսումնադիտողական պարագաներ, որոնք ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված չեն:
Նախարարը խնդրել է մարզպետների և քաղաքապետի հանձնարարականն իրենց ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ ուսումնական հաստատություններում կիրառել բացառապես ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված ուսումնական գրականություն և ուսումնադիտողական պարագաներ:
Նմանատիպ բովանդակությամբ հանձնարարական նախարարը տվել է ՀՀ ԿԳՆ ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրեններին: