Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նաիրի Հոխիկյանը գրում է․
«Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը' դատավոր Արտուշ Գաբրիելյանի գլխավորությամբ, մերժեց պատգամավորների անձնական երաշխավորությամբ իմ ելքի արգելքը վերացնելու միջնորդությունը։
ՀՀ իշխանություններն արդեն 1.5 տարի արգելում են ինձ մեկնել այլ երկիր և հանդիպումներ ունենալ փորձագիտական կամ պաշտոնական շրջանակների հետ։ Վերջին այցս եղել է Իրան 2022-ի դեկտեմբերին, որտեղ մի շարք հանդիպումներ ու քննարկումներ եղան ինչպես իրանահայ համայնքի, այնպես էլ Մեջլիսի և այլ կառույցների ներկայացուցիչների, իրանցի հանրային ու պաշտոնական գործիչների հետ։
Հայաստան վերադարձից կարճ ժամանակ անց իմ ելքի վրա արգելք դրվեց իշխանության առերևույթ ուղիղ ցուցումով։
Հիմա չնայած դատախազությունը խնդիր չի տեսնում ելքի արգելքը վերացնելու առումով, բայց դատավորը հրաժարվում է անել դա նույնիսկ պատգամավորների երաշխավորությամբ։ Տեսնես ինչո՞ւ...
Շնորհակալ եմ պատգամավորներ Գառնիկ Դանիելյանին և Ասպրամ Կրպեյանին' անձնական երաշխավորություն տալու համար»։