Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Դրամահավաքությունը շատ ցավալի պրոբլեմ է, բայց այդ երեւույթի դեմ միայն համընդհանուր ուժերով կարելի է պայքարել»,- անդրադառնալով ԵՐԿԻՐ-ի հարցին, թե ի՞նչ քայլեր է իրականացնում ԿԳՆ-ն դպրոցներում դրամահավաքությունը վերացնելու ուղղությամբ, նշեց ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ իրենց լծակները շատ անզոր են, եւ նախարարությունն իրավունք չունի իր լիազորությունից դուրս քայլեր անելու:
«Ենթադրենք` ինչ-որ բողոք է եկել, մենք ուղարկում ենք մեր համապատասխան աշխատակիցներին: Նրանք գնում են, տեղում ուսումնասիրում, պատկերը ներկայացնում: Բայց դեռ չի եղել մի դեպք, երբ մենք ուղարկենք մեր մարդկանց, եւ նրանք, ովքեր բողոքում են, ասեն` այո, եղել է նման բան, չի եղել մի մարդ, որը, բացի գրավոր ներկայացումից, ասի` այ, ես էսքան փող եմ տվել»,- ասաց փոխնախարարը` հիշեցնելով, որ ԿԳՆ-ն դատախազություն չէ, եւ չի կարող պատժել:
«Օրինակ` ի՞նչ կարող է անել նախարարությունը: Նախարարությունը կարող է առնվազն ստուգել, թե այն գումարները, որ հավաքվել ու ծախսվել են, դպրոցի խորհրդում հաստատվե՞լ են, թե՞ ոչ: Դա շատ աղքատիկ ձեւ է, բայց ավել բան մենք չենք կարող անել»,- նշեց փոխնախարարը: