Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկին` Ալիկ Բանդուրյանին, տասը պատգամավորի անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Արարատ Զուրաբյանը, Արթուր Մանուկյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահան Հայրապետյանը, Դավիթ Մանուկյանը, Հրանտ Մադաթյանը, Մերուժան Սիմոնյանը, Տիգրան Ստեփանյանը, Արայիկ Աղաբաբյանը երաշխավորել էին, որ ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանն ազատ արձակվելու դեպքում չի խոչընդոտի գործի քննությանը, վարույթն իրականացնող մարմնից չի թաքնվի և չի դրևորի ոչ պատշաճ վարքագիծ:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում էլ Բանդուրյանի պաշտպանը միջնորդել էր իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխարինել գրավով` սահմանելով 50 մլն դրամ գրավ, սակայն դատարանը մերժել էր:
Ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը մեղադրվում է 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանին այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել դրդելու մեջ: Այսինքն` հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել, ինչպես նաև նույն օրը հանցավոր խմբին օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը` Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, հետևաբար` խոչընդոտները վերացնելու եղանակով: