|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Կենտրոնական բանկի խորհուրդը, 2013թ. նոյեմբերի 19-ի թիվ 263 Ա որոշմամբ, գրանցել է ֆրանսիական «Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությունը: Ինչպես հաղորդում են ԿԲ մամուլի ծառայությունից, ընկերությանը տրամադրվել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա:
«Ամունդին»` իր 746,2 մլրդ ակտիվներով, կառավարման ոլորտում առաջինն է Եվրոպայում և 9-րդը` աշխարհում:
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից 250 հազ. մարդ կդառնա պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շահառու: