կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-25 12:10
Քաղաքական

ԿԸՀ–ն գրանցեց ԱԺ ընտրություններին մասնակցելու համար դիմած ուժերի ցուցակները

ԿԸՀ–ն գրանցեց ԱԺ ընտրություններին մասնակցելու համար դիմած ուժերի ցուցակները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների համամասնական և տարածքային ցուցակները։

Գրանցվեց 9 կուսակցություն և կուսակցությունների դաշինք, հաստատվեց 1538 պատգամավորի թեկնածու։

ԿԸՀ-ն կայացրեց որոշումներ, ըստ որոնց` «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի, «Օհանյան-Րաֆֆի Օսկանյան» դաշինքի, «Ելք» դաշինքի, «Ծառուկյան» դաշինքի, ՀՅԴ, ՀՀԿ, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», ՀԿԿ կուսակցությունների համամասնական ցուցակները եւ տարածքային ընտրական ցուցակները առանց քվեարկության համարեց գրանցված, քանի որ  ցուցակների գրանցման հետ կապված առարկություններ չկային:

Նշվեց, որ «Ծառուկյան» դաշինքից եղել է 2 ինքնաբացարկ, Կոմունիստական կուսակցությունից` 1 մահվան դեպք, 1 ինքնաբացարկ «Հայկական վերածնունդ» կուսակցությունից։