|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում Կատալոնական «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ 5:1 հաշվով հաղթեց «Սևիլիա»-ին: 21-րդ րոպեին Լեո Մեսսին բացեց հաշիվը: 47-րդ րոպեին Ժորդի Ալբան դարձավ ինքնագոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 1:1:2 րոպե անց Նեյմարը առաջ մղեց տանտերերին: 65-րդ րոպեին Ռակիտիչը հաշիվը դարձրեց 3:1: 72-րդ և 78-րդ րոպեներին Լեո Մեսսին մեկական գոլի հեղինակ դարձավ՝ ձևակերպելով հեթ-տրիկ: Արգենտինացին նաև ռեկորդ գրանցեց՝ դառնալով Իսպանիայի առաջնության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու: Մեսսին իր ակտիվում արդեն ունի 253 խփած գնդակ: Մինչ այդ Իսպանիայի առանությունում ամենից շատ գոլ խփել էր Տելմո Սարայը՝ 251 գոլ: