կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-29 16:32
Հասարակություն

Ֆինանսների նախարարն արդեն ընտրել է իր կենսաթոշակային խնայողությունների կառավարչին

Ֆինանսների նախարարն արդեն ընտրել է իր կենսաթոշակային խնայողությունների կառավարչին

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ով ծնվել է 1977 թվականին, եւ նրա վրա տարածվում է պարտադիր կուտակյային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը, արդեն ընտրել է իր կուտակվող կենսաթոշակային միջոցների կառավարչին: Թեեւ օրերս մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, թե նա գերմանական ընկերության ծառայություններն է ընտրել, սակայն այսօր նա լրագրողներին չասաց, թե կոնկրետ որ ընկերությանն է վստահում իր կուտակած միջոցների կառավարումը:

 

«Ես, այո', ընտրել եմ իմ կենսաթոշակային խնայողությունների կառավարչին: Թե որ ընկերությանն եմ ընտրել, չեմ կարող ասել, որովհետեւ դա իմ անձնական գաղտնիքն է եւ չեմ ուզում գովազդել որեւէ ընկերություն: Ընտրել եմ միջին ռիսկայնությամբ փաթեթ»,- լրագրողներին հայտնեց Դավիթ Սարգսյանը:

 

Ըստ ԿԲ հրապարակումների` մի քանի հազարի է հասնում այն անձանց թիվը, ովքեր արդեն ինքնուրույն ընտրել են իրենց խնայողությունների կառավարչին: Իսկ ըստ  Դավիթ Սարգսյանի` արդեն 10 հազար հոգուց ավելի մարդիկ ընտրել են իրենց կուտակային հաշիվների կառավարչին, այդ թվում` նաեւ ինքն ու իր ընտանիքի այն անդամները, ովքեր պետք է այդ ընտրությունն իրականացնեին:

 

«Ընդ որում` ասեմ, որ, համենայն դեպս, շատ մարդիկ, որոնց հետ ես շփվում եմ առօրյա կյանքում, կա'մ արդեն ընտրել են, կա'մ պատրաստվում են այսօր կամ վաղն այդ ընտրությունն իրականացնել, ինչը չափազանց կարեւոր է: Ես անձամբ չեմ ուզում, որ ինչ-որ մի համակարգիչ իմ փոխարեն որոշի, թե իմ փողերն ով է կառավարելու»,- շեշտեց ֆինանսների նախարարը: