|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրում ամերիկյան արտադրության էլեկտրոնիկայի դեմ բոյկոտ կլինի:
Ըստ DHA-ի` Էրդողանը նման հայտարարություն է հնչեցրել ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշման շրջանակներում:
«Մենք էլ կբոյկոտենք ամերիկյան արտադրության էլեկտրոնիկան: Եթե նրանք Iphone ունեն, մյուս կողմն էլ Samsung ունի: Մենք ինքնաբավ ենք լինելու: Այսուհետ մենք ունենալու ենք մեր արտադրանքը, և դրսից փող տալ, գնելու փոխարեն` մենք ենք արտադրելու և դուրս արտահանելու»,-ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Էրդողանը նման ծիծաղելի հայտարարություն էր հնչեցրել օրեր առաջ` ասելով,- «Եթե նրանք դոլար ունեն, մենք էլ ժողովուրդ ունենք, Աստված ունենք»: