Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
«Մայր Հայաստան» խմբակցությունը կբոյկոտի Երևանի ավագանու արտահերթ նիստում ներկայացված քաղաքային տրանսպորտի թանկացման քվեարկությունը, բայց եթե քվորում լինի, և նիստը կկայանա, ապա կմասնակցեն։ Այս մասին հայտարարել է խմբակցությունը։
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Երևանի ավագանու իշխող կոալիցիան՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները, ինչպես նաև նրանց կցված ավագանու որոշ անդամներ, որոնք ներկայացնում են «Հանրային ձայն» խմբակցությունը, արտահերթ նիստ են հրավիրել: Օրակարգում քաղաքային տրանսպորտի թանկացումն է: Այդ թանկացումը փորձ է արվում ներկայացնել որպես բարեփոխում:
«Մայր Հայաստանը» մերժում է քաղաքային տրանսպորտի թանկացման քաղաքականությունը: Մենք ճիշտ ենք համարում նիստը բոյկոտելը, ինչի համար անհրաժեշտ է քվորում չապահովել։ Բայց եթե այլոց մասնակցությամբ, այդուհանդերձ, ապահովվի քվորում և նիստը կայանա, ապա մենք կմասնակցենք քաղաքային տրանսպորտի թանկացմանը միտված այդ քննարկմանը, որպեսզի թույլ չտանք մեր քաղաքացիներին մոլորեցնող և միակողմանի քարոզչություն 2,5-միավորանոց կոալիցիայի կողմից։ Արտահերթ նիստում փաստարկված կհիմնավորենք, որ թանկացումներն անհիմն են ու, ինչպես այլ դեպքերում, հետապնդում են բացառապես քաղաքացիներին լրացուցիչ ֆինանսական բեռի տակ դնելու նպատակ:
«Մայր Հայաստանը» չի մասնակցի քաղաքային տրանսպորտի թանկացման նախագծի քվեարկությանը: Ովքեր մասնակցեն այդ քվեարկությանը, կկիսեն թանկացման պատասխանատվությունը «Քաղաքացիական պայմանագրի» հետ միասին»։