Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե անգամ Հայաստանն այսօր չի կարող կամ ուժ չունի դնելու այն խնդիրը, որ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը չեղյալ համարվեն, այնուամենայնիվ, Հայաստանը կարող է դնել ռազմավարական նպատակ և, վերացնելով այդ սխալը, հնարավորություն ձեռք բերել առաջ գնալու արտաքին քաղաքականության մեջ: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` խոսելով Հայաստանի արտաքին ու ներքին մարտահրավերների մասին:
Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշմանը` նա կարծիք հայտնեց, որ Հայաստանը պետք է հաշվի առնի անցյալի փորձն ու սխալները: Հայաստանն ունեցել է նաև Վիլսոնյան Հայաստան ունենալու հնարավորություն, սակայն Ռուսաստանը դարձավ թելադրող, և այդպես էլ չձևավորվեց Վիլսոնյան Հայաստանը: «Եվրոպան, փաստորեն, չապահովեց Վիլսոնյան Հայաստան ունենալու հույսը: Նույնն էլ հիմա է, երբ խոսում ենք եվրոպական համաձայնագրերի ու արժեքների մասին, ես դեմ չեմ, բայց ի՞նչ է անում Եվրոպան, նա մեղադրում է Հայաստանին, որ ի չիք դարձրեց ԵՄ հետ մի քանի տարվա բանակցությունները»,- ասաց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ Եվրոպան բանակցում էր ոչ թե Հայաստանի, այլ նրա իշխանությունների հետ, օրինակ` որևէ տեղեկություն հանրությանը հայտնի չէր, թե ինչպես է լուծվելու Ղարաբաղի հարցը:
«Մեր սխալները հաշվի առնելով` պետք է հասկանանք. Հայաստանը այն կողմնորոշումը պետք է ունենա, ուր կապահովվի Հայաստանի ու Արցախի անվտանգությունը»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ խիստ կասկածելի է, որ Հայաստանը կանդամագրվի ՄՄ-ին, որովհետև բազմաթիվ պայմաններ կարող են ձեռնտու չլինել Հայաստանինր: Նա հույս հայտնեց, որ ապագայում կարող է ձևավորվել մի նոր կառույց, որը կստեղծվի ամերիկա-պարսկական հարաբերությունների բարելավման հիմքի վրա: