Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թե ինչի՞ց են վախենում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները, որ բոյկոտեցին ԱԺ ընդդիմադիր կուսակցությունների հրավիրած' կուտակային կենսաթոշակային համակարգին նվիրված արտահերթ նիստը, ՀՀԿ խորհրդի անդամ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը չգիտի: Այսօր` կառավարությունում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ, նա նշեց, որ կուսակցության խորհուրդը նման հարց չի քննարկել, եւ ԱԺ ՀՀԿ խմբակցությունն ինքնուրույն է նման որոշում կայացրել:
Ինչ վերաբերում է այս համակարգին անցնելուն, սոցիալական բարեփոխումներին վերաբերող նոր օրենսդրական փաթեթի սահմանադրականությանն ու հանրային քննարկումների հարցերին, ապա Վաչե Գաբրիելյանը համարում է, որ այստեղ սահմանադրականության հարց չկա:
«Մենք պատրաստ չենք մտնել դեբատների մեջ` սահմանադրակա՞ն է, արդյոք, որոշումը, թե՞ ոչ, քանի որ մենք 10 տարի մանրամասն քննարկումներ ենք ունեցել բոլոր առումներով, երկու անգամ նախագահի մոտ ենք մանրամասն քննարկել այս հարցը եւ այլն: Ու մեկ անգամ էլ անդրադառնալ սամնադրականությանը, ես գտնում եմ անիմաստ է: Երկրի տեսակետից' ինստիտուտների տեսակետից, նորից քննարկել այս հարցը ես տրամաբանական չեմ համարում, քանի որ սա մարդկանց մոտ նորից ստեղծելու է տեղեկատվական խառնաշփոթ»,- նշեց նա:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ ասաց, թե առաջիկայում ԱԺ-ում բովանդակային քննարկում է սպասվում այս օրենսդրական փաթեթի կապակցությամբ, որը շատ ավելի կարեւոր է, քան ընդհանուր գաղափարներ ու մտքեր փոխանակելը:
Իսկ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ այս կարեւոր օրենսդրական փաթեթի շուրջ հանրային քննարկումներ չեն կազմակերպվել, նշեց, թե տարբեր քաղաքական, հասարակական խմբերի ու շահագրգիռ մարդկանց հետ 10 տարի շարունակ իրականացվել են այդ քննարկումները: