|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Եղբայրական Ադրբեջանը միայնակ չէ, և Թուրքիան իր բոլոր հնարավորություններով գտնվում է Ադրբեջանի կողքին և կշարունակի մնալ նրա կողքին», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Չավուշօղլուն չի զլացել հերթական անգամ Հայաստանին անհիմն մեղադրելով «Ադրբեջանի տարածքներն օկուպացնելու» մեջ։
Թուրք նախարարը մեղադրել է նաև Մինսկի խմբին հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանասիրաբար չաշխատելու համար։
Հավելենք, որ նորանշանակ Բայրամովի համար սա առաջին արտասահմանյան այցն էր։