կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-13 12:45
Աշխարհ

Ուկրաինան ինքնակամ հրաժարվել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից

Ուկրաինան ինքնակամ հրաժարվել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից

Ուկրաինայի իշխանությունները նոյեմբերի 2-ին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովում չեն ստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Այդ մասին ИА REGNUM-ի հետ զրույցում հայտնել է աղբյուրը, որը ցանկացել է անհայտ մնալ:

 

«Վարչապետ Նիկոլայ Ազարովի՝ Դոնեցկ կատարած վերջին այցի ժամանակ Դոնեցկի իշխանությունները տեղեկացան այն մասին, որ նախագահ Յանուկովիչի վարչակազմը դիտարկում է ԵՄ-ի հետ ասոցացումը  հետաձգելու հնարավորությունը՝ մեկ տարով կամ ավելի երկար ժամկետով: Գործընթացի տապալման նախաձեռնողն ուկրաինական կողմն էր,  քանի որ ԵՄ-ն չկարողացավ գտնել՝ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հնարավոր ֆինանսական կորուստների փոխհատուցման մեխանիզմները: Բացի այդ` եվրոպական գործիչները բավականին կոշտ դիրքորոշում հայտնեցին Յուլյա Տիմոշենկոյին ազատ արձակելու վերաբերյալ»,- պատմել է աղբյուրը: