Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ գազի գնի հարցը կարող էր այլ լուծում ստանալ: Նա նաեւ խոսեց Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին:
«Եվ եթե ռազմավարական դաշնակիցը միլիարդներով զինատեսակներ է ուղարկում այն պետությանը եւ ուզում է ճնշել Հայաստան անունը, Արցախ անունը քարտեզից, արդեն ռազմավարական չէ այդ գործընկերությունը, եւ եթե այդպես շարունակվի, Հայաստանը պետք է վերանայի ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը եւ վերաբերվի այնպես, ինչպես վերաբերվում է ՆԱՏՕ-ին»,- նշեց Հովհաննիսյանը:
«Ժառանգություն» կուսակցության նախագահը կողմնակից է, որ Հայաստանը նախաստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, բայց ամբողջական տեքստին ծանոթանալուց հետո:
«Մենք նախ պետք է տեսնենք, թե այդ ասոցացման պայմանագիրն իրենից ինչ է ներկայացնում, ինչ է գրված այդտեղ. եթե միայն ԵՄ-ՀՀ հարաբերությունների կարգավորում է, այո, սկզբունքորեն համաձայն ենք, եթե իր վրա, որպես հանձնառություն, վերցնում է, որ Թուրքիան վերացնի շրջափակումը, համաձայն ենք: Եթե պետք է օգտագործվի որպես գործիք ՀՀ-ի վրա ճնշումներ գործադրելու առումով, Արցախի հարցում զիջումների գնալու համար, իհարկե, համաձայն չենք»,- նշեց Հովհաննիսյանը եւ հայտարարեց, որ պետք է ճանաչենք ԼՂՀ-ի անկախությունը փաստաթղթի ստորագրումից հետո: