| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ռուսաստանի հայերի միությունն անդրադարձել է ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումից հետո ռուսական լրատվամիջոցներում բարձրացված հիստերիային և համաձայնագիրը որպես Հայաստանի քաղաքական ուղեգծիի փոփոխություն ներկայացնելու փորձերին:
«Դժվար է հասկանալ՝ ի՞նչն է այստեղ ավելի շատ` անտեղյակությո՞ւնը, թե՞ արտաքին ուժերի շահերը ոչ անշահախնդիր սպասարկելը, որոնք ցանկանում են լարվածություն ստեղծել ռուս-հայկական հարաբերություններում, սեպ խրել ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի դաշնակիցների միջև»,- ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարությունում նշվում է, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմն իր դաշնակիցներին տեղյակ է պահել կայանալիք որոշման մասին, և ՌԴ պաշտոնական իշխանությունների կողմից որևէ առարկություն չի եղել:
Նշվում է, որ ծայրահեղ անպատասխանատու լրագրողների և քաղաքական գործիչների գործողություններն առաջացրել են համընդհանուր զայրույթ ինչպես Հայսատանում, այնպես էլ Ռուսաստանի բազմամիլիոնանոց հայկական համայնքում՝ որպես երկրների միջև խնդիրներ ստեղծելու և ռուսական հասարակության աչքում Հայաստանի բացասական կերպար ստեղծելու փորձ:
Ռուսաստանի հայերի միությունը հայտարարությունում դիմում է իշխանություններին՝ պահանջելով եթերից հեռացնել «այդ ծախու լրագրողներին, վայ քաղաքական գործիչներին և «փորձագետներին»»:
Նշենք, որ ռուսական Звезда, ОРТ, НТВ հեռուստաալիքների եթերում բուռն քննադատության էր ենթարկվել Հայաստանի քայլը: