|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Երեկ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս կազդի Վրաստանի՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը Հայաստանի ու Վրաստանի միջև բեռնափոխադրումների վրա: Ըստ մամուլի հրապարակումների, Վրաստան կատարած այցի ժամանակ Սերժ Սարգսյանը այդ հարցը քննարկել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ:
Ի պատասխան Բեգլարյանն ասաց, որ նման հարց չի քննարկվել, և ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ խնդիրներ չեն առաջանում. «Բոլորովին չկա նման բան: Ես մասնակցել եմ այդ պետական այցին, եղել եմ Սերժ Սարգսյանի հետ: Դա խնդիր չի»,- ասաց Բեգլարյանը:
Նախարարի այս լավատեսական վստահեցումները, սակայն, այնքան էլ համոզիչ չեն թվում: Պարզապես ներկայումս այդ հարցը չի քննարկվում և չի շոշափվում միայն այն պատճառով, որ առայժմ հայտնի չէ, թե ինչպես պետք է կանոնակարգվի բեռների շրջանառությունը ՄՄ անդամ հանդիսացող Հայաստանի և ՌԴ-ի միջև երրորդ երկրների տարածքով: Ավելի մեծ է հավանականությունը, որ Վրաստանի՝ Եվրամիության հետ ավելի խորը ինտեգրման և Հայաստանի՝ ՄՄ լիարժեք անդամ դառնալուց հետո ՀՀ և ՌԴ միջև տարանցիկ բեռնափոխադրումների ոլորտում որոշակի բարդություններ առաջանան»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։