|
Փոխարժեքներ
27 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Իսրայելի բանակը հայտարարել է շաբաթ օրը Լիբանանի հարավում գտնվող Նաբատիայի շրջանում ենթադրյալ զինյալների ուղղությամբ ավիահարված հասցնելու մասին, հայտնում է «AFP»-ն։
Սա նմանատիպ առաջին հարվածն է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարեց Իսրայելի և Լիբանանի միջև շրջանակային համաձայնագրի մասին։
Իսրայելի զինված ուժերի ներկայացուցիչն «AFP» գործակալության հետ զրույցում նշել է, որ հարձակման թիրախ են դարձել «ենթադրյալ ահաբեկիչները, որոնք սպառնալիքներ էին հրապարակել Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) զինվորների հասցեին»։
Լիբանանի պետական «NNA» գործակալությունը հայտնել է, որ Նաբատիայի շրջանում արձանագրվել է նաև իսրայելական անօդաչու թռչող սարքի հարված: Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելի և Լիբանանի միջև անվտանգության համաձայնագրի ստորագրումից մեկ օր անց, որի նպատակն է «Հեզբոլլահի» մասնակցությամբ ամիսներ տևած անդրսահմանային բախումներից հետո նվազեցնել սահմանի երկայնքով լարվածությունը։