| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մարտի 21-ին Պոեզիայի համաշխարհային օրվա կապակցությամբ Հայաստանի ազգային գրադարանը երիտասարդ գրողների հետ համատեղ նախաձեռնել էր այցելություն ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Հիմնարկի գրադարանում դատապարտյալների հետ հանդիպման ժամանակ հյուրերը գրադարանը համալրեցին շուրջ 60 կտոր գրականությամբ, այնուհետև անդրադարձան օրվա խորհրդին: Երիտասարդ գրողներն ասմունքեցին` հատվածներ ներկայացնելով իրենց իսկ ստեղծագործություններից:
Պահի ոգևորությունը համակել էր նաև դատապարտյալներին, ովքեր էլ, էստաֆետը վերցնելով երիտասարդ գրողներից, կատարեցին իրենց հեղինակած ստեղծագործությունները, որոնք այնքան էին տպավորել ներկաներին, որ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց դրանք հրատարակելու շուրջ:
Շնորհակալություն հայտնելով Պոեզիայի համաշխարհային օրն իրենց հետ նշելու համար` դատապարտյալները հույս հայտնեցին, որ քրեակատարողական հիմնարկի գրադարանը կհամալրվի նաև մասնագիտական գրականությամբ: Նշյալ օրվա կապակցությամբ մարտի 22-ին քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը և դրամատուրգ Կարինե Խոդիկյանն այցելեցին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:
Ներկաներին ողջունելուց և հյուրին ներկայացնելուց հետո տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը խոսեց օրվա խորհրդի մասին, կարևորեց ընթերցանության դերը մարդու աշխարհայացքի ու նրա արժեհամակարգի ձևավորման գործում: Ծավալված անմիջական ու անկեղծ զրույցի ընթացքում անդրադարձան Կ. Խոդիկյանի ստեղծագործություններին, ապա կին դատապարտյալները նաև ասմունքեցին: Հանդիպման ավարտին Կ. Խոդիկյանը իր հեղինակած գրքերից նվիրեց դատապարտյալներին, իսկ դատապարտյալ կանայք էլ վերջինիս` իրենց ձեռքով պատրաստած կավե հուշանվեր` երախտագիտություն հայտնելով հանդիպման և հետաքրքիր զրույցի համար: