կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-06 18:53
Աշխարհ

Ի նշան բողոքի՝ իրանցի նկարիչների ստեղծագործությունները Նյու-Յորքի թանգարանում

Ի նշան բողոքի՝ իրանցի նկարիչների ստեղծագործությունները Նյու-Յորքի թանգարանում

Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանը, ի նշան ԱՄՆ նախագահի միգրացիոն հրամանագրի դեմ բողոքի, Պաբլո Պիկասոյի, Անրի Մատիսի եւ արեւմյան այլ վարպետների կտավները փոխարինել է իրանցի նկարիչների ու քանդակագործների արվեստի գործերով, հաղորդում է The New York Times–ը։

Նշվում է, որ ավանդական ցուցանմուշներին փոխարինել են «ծնունդով եւ արմատներով իրանցի» նկարիչ Թալա Մադանիի, քանդակագործ Փարվիզ Թանվոլիի եւ լուսանկարիչ Շիրանա Շահբազիի արվեստի գործերը։ Բացի այդ, ներկայացվել են սուդանցի նկարիչ Իբրահիմ ալ Սալահիի եւ ծնունդով Իրանից բրիտանացի ճարտարապետ Զահա Հադիդի ստեղծագործությունները։

Յուրաքանչյուր արվեստի գործի  կողքին ցուցանակ կա, որում ասված է, թե «հյուրընկալության եւ ազատության գաղափարները թանգարանի համար նույնքան կարեւոր են, որքան եւ ամբողջ երկրի համար»։