Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ` ս. թ. մայիսի 24-ին մեկնարկել է Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 3-րդ փառատոնը, որն այս տարի անցկացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադման 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։
ՀԿՄ դահլիճում կայացած փառատոնային առաջին համերգի ընթացքում Վարդան Հարությունյանը, Դավիթ Բալասանյանը, Հասմիկ Հակոբյանը, Շողակաթ Վարդանյանը, Վարդան Սարգսյանը, ինչպես նաև Արաշ Ազադին երաժշտասեր հանրությանը ներկայացրել են երեք իմպրովիզ, որոնք ամբողջանում էին կենդանի վիդեո-պրոեկցիայի պատկերների ներքո։
Փորձարարական երաժշտությունն, առհասարակ, Հայաստանում առաջին անգամ էր ընդգրկվում նմանօրինակ փառատոնային ծրագրում։ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի խոսքով՝ կարևոր է, որ հնարավորություն տրվի երիտասարդներին ներկայանալու և ներկայացնելու սեփականը:
Փորձարարական խմբի համերգի ընթացքում երաժիշտ Վարդան Հարությունյանի առաջարկով՝ դահլիճից այլ երաժիշտներ ևս միացել են նրանց:
Փառատոնի առաջիկա համերգը կկայանա մայիսի 31-ին, Կոմպոզիտորների միության դահլիճում. այդ օրը կհնչեն Երևանի կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների, ինչպես նաև Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 4-րդ մրցույթի հաղթողների ստեղծագործությունները։