Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մայիսի 14-ին Կոմպոզիտորների միության դահլիճում Մարիա Ղուշչյանի ստեղծագործության հնչյուններով մեկնարկեց երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության փառատոնը: Երեկ փառատոնի ընթացքում հնչեցին կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնի ուսանողների` Մարիա Ղուշչյանի, Էլեն Յոլչյանի, Ռուբեն Անտոնյանի, Հովիկ Սարդարյանի, Արթուր Հարությունյանի, Մարիամ Սահակյանի, Ալվինա Կարապետյանի, Վահագն Վարդանյանի, Մերի Դոլմազյանի ստեղծագործությունները:
ԿՄ նախագահ Արամ Սաթյանը նշեց, որ երիտասարդները պետք է լսեն իրենց ստեղծագործությունները, քանի որ միայն այդ կերպ կարող են կատարելագործվել ու շարժվել առաջ. «Կոմպոզիտորների միությունը պատրաստ է աջակցել ու սատարել երիտասարդներին»:
Փառատոնի երկրորդ համերգը, որը նախատեսված է մայիսի 16-ին, կկայանա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Այդ օրը կհնչեն Աննա Հակոբջանյանի, Մարտին Ուլիխանյանի, Սարգիս Ատամյանի, Տիգրան Ասլանյանի, Սամվել Գանտրալյանի, Ժիրայր Շահրիմանյանի, Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանի և Հեղինե Սարգսյանի ստեղծագործություններից: Համերգի մուտքն ազատ է: